Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սենսացիա. Բերմուդյան եռանկյունում անսպասելիորեն հայտնվել է 90 տարի առաջ անհետացած նավ (Photo)

ԼԱՅՖ

2015 թվականի մայիսի 18-ին Կուբայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերեց մի նավ, որի անձնակազմը բացակայում էր։ Ենթադրվում է, որ դա SS. Cotopaxi նավն է, որն անհետ կորել էր 1925 թվականի դեկտեմբերին։

In the Bermuda Triangle emerged ship disappeared 90 years ago 2.jpg

Կուբայի իշխանություններն առաջին անգամ նկատել էին նավը 2015 թվականի մայիսի 16-ին, երբ այն անսպասելիորեն հայտնվել էր նավավարության համար արգելված գոտում, որը գտնվում է Հավանայից արևելք։

In the Bermuda Triangle emerged ship disappeared 90 years ago 1.jpgՆավի անձնակազմի հետ կապվելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո նավի մոտ ուղարկեցին 3 հսկիչ զբոսանավեր, որպեսզի պարզեն, թե ինչ նավ է դա, և ինչու անձնակազմը չի պատասխանում։ Երբ զբոսանավերը հասան տեղ, դրանց անձնակազմերը խիստ զարմացան՝ հայտնաբերելով մի հին նավ, որը կառուցվել էր շուրջ 100 տարի առաջ և գրանցված էր որպես «Կոտոպաքսի». այն Բերմուդյան եռանկյունու լեգենդներից մեկը դարձած անհետացած նավերից մեկի անվանումն է։ Բացի դրանից, կար ևս մեկ ոչ պակաս առեղծվածային դրվագ. նավում բացարձակապես ոչ ոք չկար, իսկ ինտերիերն այնպիսի տեսք ուներ, ասես տասնամյակներ շարունակ այստեղ ոչ ոք չէր եղել։ Այդ ամենը վկայում էր այն մասին, որ նրանք գործ ունեն հենց այն նավի հետ, որն անհետացել էր 90 տարի առաջ։

Նավի մանրակրկիտ հետազոտության արդյունքում հայտնաբերվեց նավապետի օրագիրը, որը, սակայն, ոչ մի հուշում չտվեց, թե ինչ է իրականում կատարվել 90 տարի առաջ։ Կուբացի փորձագետ Ռուդոլֆո Կուրս Սալվադորը համարում է, որ օրագիրն իրական է, և դրա մեջ առկա են անձնակազմի ու նրանց առօրյայի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ, ինչպես նաև հաղորդում է բազմաթիվ ուշագրավ մանրամասների մասին, որոնք տեղ են գտել մինչև նավի անհետացումը՝ 1925 թվականի դեկտեմբերի 1-ը։

In the Bermuda Triangle emerged ship disappeared 90 years ago 3.jpg

Ըստ նավամատյանի՝ SS. Cotopaxi-ն լքել է Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն նավահանգիստը 1925 թվականի նոյեմբերի 29-ին, ու այդ պահի դրությամբ նավում եղել է 32 նավաստուց բաղկացած անձնակազմ՝ նավապետ Մայերի ղեկավարությամբ, ինչպես նաև 2340 տոննա ածուխ, որը պետք է հասցվեր Կուբա։

Մեկնելուց 2 օր հետո նավն անհետացավ, և դրա մասին ոչինչ հայտնի չէր հետագա 90 տարիների ընթացքում։ Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Աբելարդո Կոլոմեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն, որպեսզի փորձեն պարզել այն այս նավին պարուրած առեղծվածը։

In the Bermuda Triangle emerged ship disappeared 90 years ago 4.jpg

Բերմուդյան եռանկյունին իր մեջ ներառում է Մայամիի, Պուերտո-Ռիկոյի և Բերմուդյան կղզիների միջև ընկած տարածքը։ Հայտնի էր, որ այս շրջանում առեղծվածային պայմաններում անհետացել են տասնյակ նավեր ու ինքնաթիռներ։ Բազմաթիվ գիտնականներ ու ուֆոլոգներ համարում են, որ այս անհետացումները տարբեր ու տարատեսակ պատճառներ կարող են ունենալ՝ ընդհուպ մինչև այլմոլորակայինների միջամտություն։ Սակայն, այսքանով հանդերձ, գիտական աշխարհի ճնշող մեծամասնությունը գտնում էր, որ Բերմուդյան եռանկյունում որևէ անոմալիաներ չկան, և բոլոր առեղծվածային անհետացումները նրանք կապում են մարդկային գործոնի և բնության արհավիրքների հետ։

Այս հավերժ վեճի մեջ որոշակի պարզություն ու նոր շունչ կարող է մտցնել հենց SS. Cotopaxi նավի հայտնաբերումը, և դա կարող է հանգեցնել նրան, որ շատ փորձագետներ վերանայեն հարցի շուրջ ունեցած իրենց դիրքորոշումները։

Աղբյուրը՝ Blognews.am

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ