Հայաստանում տոնում են Վարդավառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ առաքելական եկեղեցին այսօր՝ հուլիսի 23-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդին հայտնի է որպես Վարդավառ: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբ առաքյալների առաջ Քրիստոսի պայծառակերպութան մասին հիշատակը:
Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատվածում:
Նշենք, որ Վարդավառը ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից է: Երիտասարդները եւ նույնիսկ մեծահասակներն աղավնիներ են բաց թողնում երկինք, իրար վրա ջուր լցնում: Այդ օրը գրեթե անհնար է չոր մնալը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



