Վրաերթի ենթարկված ԵՊՀ 17-ամյա ուսանողուհին հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր՝ ժամը հուլիսի 23-ին մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ս. Կարապետյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



