«Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:
Ուրախ միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով:
Կարապի լճում անցկացված ջրային «խելահեղության» ակամա մասնակից են դարձել նաև պատահական անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



