Հակառակորդի գնդակոծությունից Չինարին 11-12 մլն դրամի վնաս է կրել. գյուղապետ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարին՝ գյուղին հասցնելով 11-12 մլն դրամի վնաս: Այս մասին Tert.am-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել է և՛ հենակետերը, և՛ գյուղը: Իսկ հուլիսի 21-ին կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ:
«Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի և բնակելի տների տանիքները, պատերը: Հակառակորդի արածից անասնագոմում կրակ է բռնկվել, ամբողջ խոտի դեզը այրվել է»,- նշեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել՝ մոտ 11-12 մլն դրամի: Սաղոյանը նաև հայտնեց, որ երեկ և այսօր իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակողներ չեն եղել:


1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



