Բախումներ Աֆղանստանում. Սպանվել է 21 գրոհային եւ 4 ոստիկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբան» խմբավորման ուժերը հարձակվել են հյուսիսային եւ կենտրոնական Աֆղանստանի 2 շրջկենտրոնների վրա, փոխանցում է «Սինհուան»:
Թայվարա շրջանը թալիբները գրավել են մի քանի օր տեւած բախումներից հետո: Նույն օրը գրավել են Ֆայրաբ շրջանը:
Մեծ թվով թալիբներ հարձակվել են Քոհիսթան շրջանի կենտրոնի վրա:
Կորուստներ են ունեցել թե՛ կառավարական ուժերը, թե՛ «Թալիբանը», սակայն դեռեւս ճշգրիտ տեղեկություններ չեն հաղորդվում:
Աֆղանստանի ոստիկանության տեղեկություններով՝ Քանդահար շրջանում 21 գրոհային է սպանվել եւ ոստիկանության 4 ներկայացուցիչ, վիրավորվել է 20 գրոհային:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



