Երթուղային տաքսին բախվել է «Hummer»-ին, ուղևորը կոտրել է ոտքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 1537L պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Hummer» մակնիշի 34 CZ 958 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Պ. Ձ.), ինչի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւոր՝ 59-ամյա Մ. Վ.-ն ստացել է մարմնական վնասվածք (ոտքի կոտրվածք):
Փրկարարները տուժածին դուրս են բերել երթուղային տաքսուց եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր տուժածին հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



