NASA-ն Արեգակի վրա հզոր պայթյունի կադրեր է հրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNASA-ի աստղադիտարանի խցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը: Ստացված լուսանկարների հիման վրա մոնտաժված տեսագրությունը զետեղվել է տիեզերական գործակալության կայքում:
Հրապարակված տեսագրության մեջ աստղի մակերեւույթի վրա բարձրանում է պրոտուբերանեց (հրավիժակ), որն այնուհետեւ աստիճանաբար մարում է: Հրավիժակները, ինչպես պարզաբանվում է տեսահոլովակի նկարագրության մեջ, իրենցից ներկայացնում են գազի «անկայուն» ամպեր, որոնք Արեգակի մակերեւույթի մոտ պահպանվում են մագնիսական դաշտերի օգնությամբ:
Տեղի ունեցած պայթյունից հետո գազի ամպերը վերադառնում են Արեգակի մակերեւույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



