Նալբանդյանն Արցախում ներկա է գտնվել Գանձասարի վանքի օծման 777-րդ ամյակին նվիրված տոնակատարությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հուլիսի 23-ին Արցախում ներկա գտնվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



