Հայ մարզիկները սուրդլիմպիկ խաղերում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏՀայ մարզիկները 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում արդեն նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ:
Մեր մարզիկները ուժերն են չափելու նաև ազատ ոճի ըմբշամարտի մրցապայքարում:
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



