Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6 հազար 69 արտակարգ դեպք, որից զոհվել է 149, տուժել 4 866 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի ասուլիսի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ դեպքերի թիվն աճել է 867-ով կամ 16,7 տոկոսով,  ընդ որում՝ 10-ով աճել է զոհերի և 747-ով տուժածների թիվը: Հաջողվել է փրկել 131 մարդու, որը 28-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:  

«Դեպքերից 3 հազար 534-ը եղել է տեխնածին բնույթի, որից զոհվել է 110 մարդ, տուժել՝ 2 հազար 261-ը: 2 հազար 357-ը եղել է սոցիալ-կենսաբանական բնույթի, ինչից  37 մարդ զոհվել է, տուժել` 2 հազար 601-ը: Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին և թունավորումներին: Զոհերի և տուժածների մեծ մասը նույնպես բաժին է ընկել այս խմբին: Մասնավորապես, հրդեհի 1887 դեպքից զոհվել է 2, տուժել 26 մարդ,  1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել՝  2 հազար 216 մարդ, և 2 հազար 181 թունավորումից զոհվել է 30,  տուժել՝ 2598 մարդ»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Նա տեղեկացրեց, որ 109- ով աճել է ՃՏՊ-ների թիվը, թեև զոհերի թիվը 6-ով նվազել է: Լրագրողների այն դիտարկմանը, թե տարօրինակ չէ, որ ճանապարհներին տեղադրվում են արագաչափ, տեսանկարահանող սարքեր, սակայն վթարների թիվն ավելանում է, Հովհաննես Խանգելդյանը նշեց, թե հարցն ավելի շատ ոստիկանությանն է վերաբերում:

«Ամեն դեպքում կարող եմ ասել, որ այդ սարքերը խախտումն արձանագրող միջոցներ են: Սարքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այո, վարորդներն արագությունը նվազեցնում են, բայց հետո կրկին արագությունն ավելացնում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հրդեհների պատճառներին, ապա Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ դրանք հիմնականում կապված են կրակի հետ անզգույշ վարվելու, սարքավորումներով շահագործման կանոնների խախտման, երեխաների անզգույշ խաղի, այսինքն՝ մարկային գործոններով է պայմանավորված:

Անդրադառնալով ինքնասպանությունների դեպքերին` Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ գրանցվել է 89 ինքնասպանության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5-ով: Ինքնասպանության դեպքերի գերակշիռ մեծամասնությունն արձանագրվել է բնակարաններում և առանձնատներում: Հիմնականում արական սեռի ներկայացուցիչներն են դիմում նման քայլի:

 

Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը