Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բոլիվուդը Հայաստանում ֆիլմ է նկարահանում. էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բոլիվուդյան կինոարտադրողները Հայաստանում, հուլիսի սկզբից սկսել են գեղարվեստական ֆիլմի նկարահանում: Ֆիլմի ռեժիսորն է Սելվարա Գավանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ նկարահանումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: Համագործակցող կողմերը վստահ են, որ հնդկական ֆիլմի նկարահանումը Հայաստանում կխթանի միջմշակութային կապերի ամրապնդմանը: 

«Այժմ նկարահանումներ են իրականացվում և կիրականացվեն Սևանում, Դիլիջանում, ինչպես նաև Երևանի տեսարժան շատ վայրերում: Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի: Բոլոր մասնագետներին բերել են իրենց երկրից, հայ վարսահարդարի կամ դիմահարդարի կարիք չի զգացվի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ: 

Նրա խոսքով՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, տնտեսական ամենատարբեր  ծրագրերի շարքում ուսունասիրել էր նաև հնդկական կինոշուկան  և, շահագրգռված լինելով Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային և գործնական կապերի զարգացմամբ, հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր Հայաստանը դիտարկել որպես կինոարտադրության հեռանկարային երկիր: Նկարահանումների կազմակերպման հարցում Հայաստանում Հնդկաստանի դեսպանության ընտրությամբ՝ հնդիկ կինոմատոգրաֆիստները համագործակցում են «Շարմ հոլդինգ»-ի հետ: 

«Հնդկական ֆիլմարտադրությունը բավականին զարգացած է և ամենաշատ ֆիլմերը տարվա ընթացքում նկարահանվում են Հնդկաստանում՝ մոտ 1000 ֆիլմ: Եթե Հնդկաստանի բնակչության  կեսն էլ տեսնի Հայաստանում նկարահանված ֆիլմ, մեր երկիրը մեծ ճանաչելիություն կունենա: Այն առաջին հերթին կխթանի նաև մեր տնտեսությունը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմամբ»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը: 

Ֆիլմը նկարահանվում է  և ցուցադրվելու է հնդկական շուկայում: Տարվա վերջին այն կբարձրանա մեծ էկրան: Հայաստանում հնդկական ֆիլմի նկարահանում առաջին անգամ է իրականացվում: Մինչ այդ Հայաստանում նկարահանումներ են իրականացրել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից: Առաջիկայում համագործակցություն է սպասվում նաև այլ երկրների հետ:

 

«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերով