Զբոսաշրջիկները նախազգուշացվել են իսպանական հանգստավայրում վաճառվող վտանգավոր կոկտեյլի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի արևելքում գտնվող սիրված Բենիդորմ հանգստավայրում անօրինական վաճառականները վտանգավոր կոկտեյլ են առաջարկում զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ըմպելիքը պատրաստվում է ցածրորակ ալկոհոլից և փտած մրգերով: Վաճառողները կտրտում են դրանք հակասանիտարական պայմաններում, փողոցում և հաճախ նախապես չեն լվանում ձեռքերը:
Բրիտանացի զբոսաշրջիկ Վել Սփենսերն անձամբ հետևել է այդ կոկտեյլի պատրաստման գործընթացին: Ականատեսի խոսքով՝ վաճառականն ըմպելիքի համար նախատեսված սառույցի կտորները վերցրել է ձեռքերով: Այս ըմպելիքը հիմնականում առաջարկվում է Levante լողափում, և դրա գինը կարող է հասնել մինչև 5 եվրո մեկ բաժակի դիմաց:
Հայտնի է, որ նման պայմաններում կոկտեյլների պատրաստումը և առանց արտոնագրի ալկոհոլի վաճառքը խախտում են Իսպանիայի օրենքները:
Նշվում է, որ հունիսի սկզբից քողարկված ոստիկանները սկսել են հերթապահություն անել Levante լողափում՝ փորձելով դադարեցնել ապօրինի գործունեությունը:
Տեղական իշխանությունները լողափներում տեղադրված պաստառների միջոցով և համացանցում տեղեկացնում են զբոսաշրջիկներին այդ ըմպելիքների վտանգի մասին:



