Ժիլինան ներկայացրեց Վահան Բիչախչյանին
ՍՊՈՐՏՍլովակիայի չեմպիոն «Ժիլինան» պաշտոնապես ներկայացրել է նորեկին, Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին:
18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:
«Դեռ այստեղ գալուց առաջ գիտեի, որ «Ժիլինան» ուժեղ թիմ է: Այժմ ամեն ինչ հաստատվում է թիմի մարզումները տեսնելուց հետո: Անհամբեր սպասում եմ համագործակցության մեկնարկին:
Ինձ դուր է գալիս տնային մթնոլորտն ակումբում: Այս խաղաոճն ինձ դուր է գալիս, կարող եմ առաջընթաց գրանցել»,- ասել է Բիչախչյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



