Մասիս-Նուբարաշեն ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



