Մեքսիկայի ափերի մոտ «Հիլարի» անունով նոր փոթորիկ է ձևավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ ձրավորվել է «Հիլարի» անունով նոր փոթորիկ, որը շարժվում է ժամում 13 կմ արագությամբ՝ ափի երկայնքով։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, փոթորիկն այս պահին գտնվում է մեքսիկական Մանսանիլո քաղաքից 560 կմ հեռավորության վրա։
Հայտնի է, որ «Հիլարին» արդեն հավաքել է առաջին աստիճանի փոթորիկի ուժգնություն, նրա ներսում քամու արագությունը հասնում է ժամում 120 կմ-ի։
Փորձագետները ենթադրում են, որ արդեն վաղը փոթորիկը կսկսի հեռանալ Մեքսիկայի ափերից՝ միևնույն ժամանակ ավելի մեծ թափ հավաքելով։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



