ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Շենգավիթում կաթսայատան 20 մետրանոց ծխնելույզի տեղաշարժվելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Շենգավիթի դատարանի մոտակայքում, կաթսայատան 20 մ բարձրություն ունեցող ծխնելույզը քամու հետևանքով տեղաշարժվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



