Հենրիխ Մխիթարյան. Այս մրցաշրջանում ավելի բարդ կլինի
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ նոր մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի համար ավելի բարդ կլինի:
«Մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ավելի ուժեղացրեց: Մեկ տարվա դժվարությունները շատ են օգնել ինձ, կոփել բնավորությունս: Կարծում եմ՝ արել եմ հնարավոր ամեն ինչ: Շատ եմ աշխատել, որպեսզի ապացուցեմ՝ արժանի եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ օգտակար լինել թիմին:
Այս մրցաշրջանում ավելի բարդ կլինի, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու շնորհիվ: Մխիթարյանն անցած մրցաշրջանի 41 հանդիպումներում խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: