Թուրքիայում ստորագրահավաք են սկսել Ստամբուլի փողոցներից մեկը հայտնի հայ Բալյանների պատվին անվանակոչելու պահանջով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ստամբուլի փողոցներից մեկը անվանակոչել հայտնի հայ ճարտարապետների ընտանիքի՝ Բալյանների պատվին։
change.org կայքում համապատասխան քանակությամբ ստորագրությունների հավաքումից հետո նախատեսվում է պահանջն ուղղել Ստամբուլի քաղաքապետարան։
Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



