Իրաքի իշխանությունները ցանկանում են տեսնել Ռուսաստանի ռազմական ու քաղաքական ներկայությունն Իրաքի տարածքում. երկրի փոխնախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքը ցանկություն ունի տեսնելու Ռուսաստանի ռազմական ու քաղաքական ներկայությունն Իրաքի տարածքում, այս մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ Մալիքին՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո։
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Մալիքին շեշտել է, որ Իրաքի և Ռուսաստանի սերտ փոխգործակցությունը կարող է ստեղծել կարևոր հավասարակշռություն, որն իր հերթին կծառայի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների և երկրների։
Նա նաև նշել է, որ Բաղդադը ցանկություն ունի խորացնելու համագործակցությունը ՌԴ-ի հետ էներգետիկայի, նագթաարդյունաբերության և էլեկտրոէներգետիկայի ոլորտում։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



