Վահան Բիչախչյանը հրաժեշտ է տվել Շիրակին
ՍՊՈՐՏՍլովակիայի «Ժիլինա» ակումբ տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Instagram-ի իր էջի միջոցով նամակ է գրել իր նախկին ակումբին՝ Գյումրիի «Շիրակին»:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և թիմակիցներիս, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ կարողանում եմ մեկ քայլ առաջ անել: Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ առաջին քայլերս եմ կատարել, սակայն ուրախ եմ ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք աջակցում են թիմին՝ թե լավ, թե վատ պահերին: Ջանք և եռանդ չեմ խնայի, որպեսզի իմ քաղաքը և երկիրը ճանաչեն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն բոլորիդ»,- գրել է Բիչախչյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



