Չինաստանը Հարավ-Չինական ծովում ստորջրյա ռոբոտ է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի կողմից մշակված «Տանյսո» ստորջրյա ռոբոտը առաջին փորձարկումն է անցել Հարավ- չինական ծովում, հայտնում է «Սինհուան»։
«Տանյսո» ռոբոտը, որը 3․5 մ երկարություն ու 1․5 մ լայնություն ունի, ունակ է 4․5 հազար մետր խորասուզվել ջրի մեջ։ 20 ժամվա ընթացքում ռոբոտը իրականացնելու է համատեղ գործողություն ինքնակառավարվող «Ֆասյան» խորջրյա սարքի հետ միասին։
Չինական «Կեսյուէ» նավը նախօրեին դուրս է եկել Սյամեն նավահանգստից ու շարունակել գիտարշավը Հարավ-չինական ծովում։
Գիտարշավի առաջին փուլի ընթացքում Չինաստանի կողմից մշակված 12 ստորջրյա պլաներները գիտական դիտարկումներ են արել Հարավ- չինական ծովում՝ փոխանցելով տվյալները իրական ժամանակում։ Դա ստորջրյա պլաներների ամենախոշոր խումբն է, որոնք իրականացրել են միաժամանակյա դիտարկումներ տվյալ տարածքում։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



