Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի ընտրվելու ուժեղ և թույլ կողմերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 19–ին Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում, 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրեց Արցախի Հանրապետության նախագահ: Նշենք նաև, որ ընտրությունը փակ և գաղտնի սկզբունքով էր կազմակերպված: Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող նախագահը, ով առաջադրվել էր ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների կողմից և Էդուարդ Աղաբեկյանը, ում թեկնածությունն առաջադրվել էր «Շարժում 88» խմբակցության կողմից:

Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության անցումային շրջանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը: Այսպիսով մինչև 2020 թվականը Արցախը կրկին կղեկավարի գործող նախագահը, ով, ի դեպ բավականին բարձր վարկանիշ ունի ոչ միայն Արցախի ու Հայաստանի Հանրապետություններում, այլև միջազգային ամենահեղինակավոր հարթակներում: Չնայած այս ամենին, գործող նախագահի թեկնածության շուրջ, բազմակարծության ֆոնին, եղան նաև մարդիկ, ովքեր այնքան էլ համաձայն չէին այս որոշման հետ, ընդգծելով, որ կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու և այն կայացնելու ճանապարհին գործող նախագահի թեկնածությունն առաջադրելն ինչ–որ տեղ կարող է փոքր–ինչ ազդել երկրի իմիջի վրա: Նրանց կարծիքով գործող նախագահի փոխարեն լավ կլիներ, որ այլ թեկնածու առաջադրվեր և դառնար անցումային շրջանի նախագահ, բայց ստվար մասի կարծիքով որոշումը ճիշտ էր, քանի որ այս պատասխանատու փուլում չէր կարելի փորձությունների ենթարկել երկրի ու ժողովրդի անվտանգությունը:

«Փաստը» քաղաքական գործիչներից և քաղաքագետներից փորձեց պարզել, թե նշված երկու տարբերակներից որն է իրենց համար ընդունելի:

 

Արամ Սարգսյան. «Коней на переправе не меняют»

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով սա այն դեպքն է, որ պետք է ոչ թե տառին կառչել, այլ նայել ընդհանուր իրավիճակին:

«Արցախը փոխել է իր Սահմանադրությունը և նոր Սահմանադրության դրույթների համաձայն, կրկին երեք տարով Բակո Սահակյանն ընտրվել է անցումային շրջանի նախագահ: Արցախի Հանրապետության նախագահն իր պաշտոնավարման տարիների ընթացքում կարողացել է շատ հստակ դիրքորոշում պահպանել արցախյան հիմնահարցի շուրջ ծագած բոլոր խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, իր պաշտոնավարման տարիներին նա ամեն կերպ կարողացել է հանրապետությունը զերծ պահել ցանկացած ցնցումներից: Ես նշեցի ընդամենը երկու փաստ և դրանք շատ կարևոր են, որպեսզի ընդունենք, որ այս պահին նա անփոխարինելի թեկնածու է և լավ է, որ ինքն ընտրվեց Արցախի նախագահի պաշտոնում»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով Արցախի Հանրապետությունում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն ինչ–որ տեղ օրինակ է ծառայում նաև Հայաստանի համար: Բացի այդ շատ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի ժամանակ առաջնորդի փոփոխություն չլինի, քանի որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի առաջընթացի համար:

«Ինչպես ասում են՝ «коней на переправе не меняют» և սա այն դեպքն է, որ կայուն, գործող համակարգը չի կարելի փոփոխել նոր ռեֆորմների գնալու կամ անձի փոփոխություններ իրականացնելու միջոցով: Իմ կարծիքով դա անիմաստ քայլ կլիներ: Եվ վերջապես այդ ամենին պետք է Արցախի ժողովուրդը գնահատական տա: Եթե ցանկանում էր փոփոխություն, ապա կընդվզեր, բայց քաղաքական հիմնական կուսակցությունները կողմ են քվեարկել և պաշտպանել են նրա թեկնածությունը: Այնպես որ, կարծում եմ ավելորդ է մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելը: Ավելի լուրջ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Նրա կարծիքով բացի այդ, եթե այնպես լիներ, որ Բակո Սահակյանը խոչընդոտեր բանակցային գործընթացին կամ չնպաստեր, որ այն առավել արդյունավետ հունով գնա, ապա ինքն էլ կմտածեր, որ հարկավոր է մոտեցումները փոխել: Բայց հիմա, երբ Արցախի Հանրապետության նախագահի մոտեցումները պարզ են, բանակցությունների ժամանակ նա շատ հստակ դիրքորոշում է հայտնում, Մինսկի խմբի համանախագահները բավականին կառուցողական են համարում նրա հետ աշխատանքը և այդ է պատճառը, որ շարունակում են Բ.Սահակյանի հետ բանակցել, այս ամենը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն իրեն չի սպառել, այլև դեռ շատ անելիքներ ունի:

«Այնպես որ, ես որևէ պատճառ չեմ տեսնում, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Բակո Սահակյանը չառաջադրվեր միայն այն պատճառով, ինչ է թե տասը տարի ինքն է ղեկավարում Արցախը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Թևան Պողոսյան. «Երկրի ղեկավարը պետք է վստահություն ունենա հանրության մոտ»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն առաջարկեց հարցը փաստերի տեսանկյունից դիտարկել: Եվ այս առումով իր կարծիքով Արցախի նախագահը պետք է լինի այնպիսի անձնավորություն, ով մեծ հարգանք է վայելում, ունի բանակցային հմտություններ, երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին անվտանգության տեսանկյունից ճիշտ կառավարելու բարձր ունակություն:

«Բացի այդ, իմ կարծիքով Արցախի առաջնորդը պետք է կարողանա նաև ճիշտ հարաբերություններ ձևավորել Հայաստանի իշխանությունների հետ, անկախ այն ամենից, թե ով է իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը, որ վստահություն ունենա իր երկրի հանրության մոտ: Այդ երեք կոմպոնենտները հաշվի առնելով ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քաղաքական ուժերը հաշվի առնելով այդ հանգամանքը, ընտրել են Բակո Սահակյանին: Հարկավոր է հաշվի առնել, թե իմ նշած կետերին բավարարող այլ թեկնածու կա՞ր, թե չկար»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա կարծիքով հաջորդ հարցն այն է, թե հանրությունն ու քաղաքական գործիչներն առհասարակ ինչ են արել, որ այս ընթացքում նշված չափանիշներին բավարարող այլ թեկնածու նույնպես ձևավորվեր Արցախում, որպեսզի թեկնածուները ոչ թե 2–ը լինեին, այլ՝ 20–ը:

Թ. Պողոսյանը նշեց նաև մեկ հանգամանք ևս, որն ըստ նրա նույնպես կարևոր է: հարցն այն է, թե արդյոք առհասարակ որևէ մեկն իրավունքն ունի՞ հեռվում նստած, այդ երկրի համար որևէ բան չանելով, կարծիք հայտնել կամ եզրակացություն անել այնտեղի ներքին կյանքի վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ ամենի մասին կարծիք հայտնելուց առաջ պետք է նախ այդ հարցին պատասխանել:

 

Արա Պապյան. «Չի կարելի մարդկանց անհասկացողի տեղ դնել»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով Արցախը Ադրբեջանին ենթակա չլինելու հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը և հետևաբար չի կարող ժողովրդավարական երկիրը կամ նույնիսկ միավորը լինել բռնատիրության ներքո: Բայց հիմա, երբ Բակո Սահակյանն ընտրվեց անցումային շրջանի նախագահ, սրանով էական նահանջ գրանցվեց ժողովրդավարությունից:

«Ակնհայտ է որ Սահմանադրություն է փոփոխվել մեկ անձի համար: Եվ ով էլ ասի, որ այդ անձը անփոխարինելի է, դա Արցախի համար բացասական բնութագրում է, քանի որ պարզ է դառնում, որ նախագահը չի կարողացել Արցախի մեջ իրավիճակ փոխել, որպեսզի Արցախում արժանի փոխարինողներ ի հայտ գան: Հիշեցնեմ, որ անփոխարինելի մարդիկ չկան»,– ասաց Ա.Պապյանը:

Նրա կարծիքով Հայաստանում Սահմանադրություն փոխելու և պառլամենտական կառավարման ձևին անցնելու ժամանակ բոլորն ասում էին, թե դա է պատերազմող երկրի կառավարման համար ճիշտ և շահեկան, իսկ երբ Արցախի Սահմանադրությունը փոխվեց, նույն մարդիկ սկսեցին 180 աստիճան հակառակն ասել, թե պատերազմող երկրի համար ճիշտ է, որ երկիրը միանձնյա ղեկավարման համակարգ ունենա:

«Փաստորեն պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ սահմանադրությունները փոխել են նախագահներին երրորդ և չորրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն տալու համար»,– ասաց Ա. Պապյանը:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Հայաստանում նստած Արցախին քննադատելուց առաջ նախ պետք է պատասխանել հարցին, թե ինչ է տվյալ անձն առհասարակ արել Արցախի համար, որ նոր միայն կարողանա քննադատել այս կամ այն երևույթը, քաղաքագետն ասաց, որ նման կարծիք արտահայտելուց առաջ պետք է հաշվի առնել, որ անխտիր բոլոր հայաստանաբնակներն, անկախ տեղից ու դիրքից, ամեն օր, ամեն ինչ անում են Արցախի համար:

«Անցյալ տարվա 160 զոհերից տեսեք քանիսն էին հայաստանաբնակներ: Գնացեք Արցախի դիրքեր ու տեսեք, թե քանիսն են հայաստանաբնակներ: Այսինքն, մարդիկ տալիս են իրենց զավակներին, որոնք ծառայում են դիրքերում, տալիս են նրանց արյունը: Բացի այդ, Հայաստանը մոտավորապես 100 մլն դոլարից ավելի գումար է փոխանցում Արցախի բյուջե, միջպետական օգնության տեսքով, իսկ եթե հաշվենք նաև բանակի ծախսերը, ապա ևս մոտավորապես 300– 400 մլն դոլար գումար է ծախսվում Արցախի Հանրապետության վրա: Էլ դրանից ավելի ի՞նչ անենք: Չեմ ասում, որ Արցախի համար բոլորս որոշակի պատժամիջոցների ենք ենթարկվում, շրջափակման պատճառով և այլն: Այնպես որ ասել, թե Հայաստանում նստած, ինչ ենք անում Ղարաբաղի համար, որ կարողանանք տեսակետ հնչեցնել, դա առնվազն բարոյական չէ: Պարզ է չէ՞, որ Հայաստանն ու հայաստանցիներն այդքան բան չանեին, Ղարաբաղն ինքնուրույն 25 օր էլ չէր դիմանա: Եվ չի կարելի մարդկանց դնել անհասկացողի տեղ: Եթե մարդիկ կիրթ են և նրբորեն են այդ մասին արտահայտվում, իսկ հայաստանցի փորձագետների մի մասն էլ վախկոտ են ու վախենում են իրականությունն ասել, դա դեռ չի նշանակում, որ ճշմարտությունն այդպիսին է»,– ասաց Ա. Պապյանը:

Նրա կարծիքով, եթե երկու երկրներում էլ Սահմանադրությունները փոխվեին, բայց գործող նախագահները չդնեին իրենց թեկնածությունները և չմասնակցեին հետագա ընտրություններին, ապա կարելի էր ասել, որ Սահմանադրություն փոխելը սկզբունքի հարց է եղել, բայց երբ նման քայլեր են արվում, ապա պարզ է դառնում, որ սահմանադրությունները փոխվել են երկու նախագահների պաշտոնավարման ժամկետները երկարացնելու նպատակով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ կենդանակերպի նշանները կշահեն հունիսի 15-21-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ է խոցվել. օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում