«Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը
ՍՊՈՐՏԿարճատև դադարից հետո «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները` նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:
«Ալաշկերտ» ստադիոնում կայացած մարզմանը չմասնակցեցին սերբ պաշտպաններ Միլիան Յաբլանը և Մլադեն Զելկովիչը, որոնք բուժզննում էին անցնում: Յաբլանը շարունակում է վերականգնվել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում ստացած մկանային վնասվածքից և շուտով շարք կվերադառնա:
Փոխարենը մարզմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:
Առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին»:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



