Կալիումն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք պնդում են, որ կալիումը համարվում է անհրաժեշտ հանքանյութ մարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, և կալիումի քանակի նույնիսկ չնչին շեղումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:

Կալիումն ապահովում է աղա-ջրային հաշվեկշիռը, որից կախված է սրտի աշխատանքը և ռիթմը, մկանների տոնուսը և նյարդային համակարգի գործունեությունը: Կալիումն է պատասխանատու օրգանիզմում աղերի, թթուների և ալկալիների առկայության համար: Այն պակասեցնում է այտուցների առաջացման հավանականությունը և խթանում է ֆերմենտների արտադրումը:

Կալիումի աղերը ապահովում են բոլոր փափուկ հյուսվածքների, մկանների, սրտի, անոթների և մազանոթների, ուղեղի հյուսվածքների, լյարդի, երիկամների ճիշտ աշխատանքը: Այն կարգավորում է արյան ճնշումը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



