Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի. արձանագրում են ՀՀ և Արցախի օմբուդսմենները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խորն արմատներ ունի, և ադրբեջանական կողմն առիթը բաց չի թողնում ատելությունն ավելի խորացնելու համար: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ադրբեջանում մեծ պատիվ է համարվում հային կյանքից զրկելը: Ապրիլյան վայրագությունները դրանից առաջ և հետո տեղի ունեցած գործողությունները պայմանավորված են նաև հայերի նկատմամբ ատելությամբ: Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից լայնածավալ փաստագրական աշխատանք է կատարվել և կազմված զեկույցներում շեշտադրում է եղել նաև հայատյացության խնդրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արման Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Ադրբեջանը մեծ միջոցներ է ներդնում և լայնածավալ լոբբիստական աշխատանք է կատարում, հետևաբար հայկական կողմը պետք է ավելի ակտիվացնի իր գործունեությունը տարբեր ուղղություններով: Արման Թաթոյանն ընդգծեց, որ այս ընթացքում հայկական կողմը բավական ծավալուն աշխատանք է կատարել, փաստահավաք գործունեության արդյունքում պատրաստվել են բարձր մակարդակի զեկույցներ և ներկայացվել միջազգային կառույցներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ պետք է շարունակել աշխատել բոլոր խողովակներով:

Անդրադառնալով մինչ այժմ պատրաստված զեկույցներին` Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ շեշտադրումները մի քանի ուղղություններով են` հայատյացություն, քաղաքացիական անձանց նկատմամբ ռմբակոծություններ, ադրբեջանցիների վերահսկողության ներքո հայտնված հայերի նկատմամբ վայրագ դրսևորումները: «Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից իրականացվել է փաստահավաք առաքելություն, հավաքագրվել է մեծածավալ տեղեկատվություն: Դրանից հետո էլ շարունակեցինք մշտադիտարկումը` ուսումնասիրելով ադրբեջանական աղբյուրները, որոնք տալիս են ապացույցներ իրենց վայրագությունների վերաբերյալ: Համապատասխան զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին, պետք է ընդգծեմ, որ այս գործընթացը սկիզբ ունի, բայց ավարտ չունի»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր մտահոգությունը հայտնեց այն հարցի վերաբերյալ, որ միջազգային կառույցների հրապարակային գնահատականներում բացակայում է հասցեականությունը: Արման Թաթոյանն ընդգծեց, որ բոլոր օղակներով աշխատանքները պետք է շարունակել ամենափոքր խախտման դեպքում հստակ արձանագրել փաստերով ու ցույց տալ միջազգային հանրությանը:

 

Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին