Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են եւս չորս մարզաձեւում
ՍՊՈՐՏՀունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի մրցումային երկրորդ օրն է։ Հայ մարզիկները կմեկնարկեն եւս չորս մարզաձեւում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Վազորդ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական վազք մրցաձեւում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Ձյուդոյիստներից կմեկնարկի միայն 55 կգ քաշային Արսեն Ավեդիսյանը։
Մրցելու են նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանը։ Նրանց երեկվա խաղերը հետաձգվել էին։ Եվրոպական օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է վեց մարզաձեւում։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



