Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թումանյանի ստեղծագործությունները եվրոպական լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թումանյանի միջազգային հանրահռչակման նպատակով նրա ստեղծագործությունները եվրոպական  լեզուներով հրատարակելու քայլեր են ձեռնարկվում:  Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ հրատարակվելու են մի շարք գրքեր, իսկ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն իրականացնում են նաև Թումանյանի կյանքի և գործունեության տարեգրության 4 հատորների կազմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին կայացած ասուլիսում ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ Թումանյանի ներկայացման խնդիրը նաև կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ինչպես որ արվել էր խորհրդային տարիներին մշակույթի մի շարք գործիչների դեպքում:

«Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները, բարեբախտաբար, այնքան շատ են, որ նույնիսկ կարող ենք նույն ստեղծագործության մի քանի թարգմանությունների մեջ ընտրություն կատարել: Սակայն միջազգային հանրահռչակման համար պետք է քայլեր իրականացնենք նաև այլ լեզուներով հրատարակելու: Հատկապես պետք  է ձեռնամուխ լինենք եվրոպական լեզուներով թարգմանություններին, որի շնորհիվ իրապես կերևա մեր ժողովրդի էությունը: Թումանյանի միջոցով կներկայացնենք մեր ժողովրդին»,-ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները պետք է ռուսերենից կատարեն թարգմանությունները: Մյուս լեզուներով թարգմանությունների համար պետք է հիմք դարձնել անգլերեն լավ թարգմանությունը, որում սփյուռքը կարող է կազմակերպչական մեծ դեր կատարել:

«Կարևորագույն խնդիրներից է նաև կազմել յուրաքանչյուր գրողի կյանքի և գործունեության տարեգրությունը: Նախատեսում ենք հրատարակել 4 հատոր: Ներկայումս լույս են տեսել առաջին երկու հատորները: Երկրորդ հատորում ներկայացվում է մինչ 1914 թվականն ընկած ժամանակահատվածը, որտեղ նաև հիշատակվում է այն մասին, թե ինչպես էին Թումանյանին մեղադրում դաշնակցական կուսակցությանն անդամակցելու մեջ:  3-րդ հատորը ներկայացնում է Թումանյանի կյանքն ու գործունեությունը առաջին աշխարհամարտի տարիներին»,-ասաց Դևրիկյանն ու հավելեց, որ Թումանյանի կյանքի յուրաքանչյուր ժամանակահատված համընկնում է հայ ժողովրդի պատմության նշանակալի որևէ փուլի հետ:

Նրա խոսքով՝ մինչ տարեվերջ լույս կտեսնի նաև Սուսաննա Հովհանիսյանի «Թումանյանի գործունեությունն առաջին աշխարհամարտի տարիներին» ռուսալեզու գիրքը, ինչի շնորհիվ նորից կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը:  Մինչ հոբելյան կտպագրվի նաև «Թումանյանի ժամանակը» գիրքը:

 

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան