Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կալանավորը հափշտակել է բանալիները, մտել են խուց ու սպանության փորձ կատարել. կա 3 մեղադրյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող  անհրաժեշտ  քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է  «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված  սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվել նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ:

Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  սպանության փորձն իրականացվել է  նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների  կողմից։ 

Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ  դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը  նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների եւ կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը  մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քննությամբ նաեւ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաեւ նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի. նրանցից մեկին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նույն ՔԿՀ-ի մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ  «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Մ.Հարությունյանը, ում նկատմամբ իրականացվել է սպանության փորձը, մեղադրվում է 2017 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած  Հայկ Հակոբյանի սպանության  մեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝  մեղադրյալ Մ.Հարությունյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ։

 

Կիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդուՌուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնովԻնդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է իրանական նավթ փոխադրելու համար Veronica III տանկերի կալանավորման մասինՈւկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի Պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանը Թրամփին այնպիսի դաս կտա, որը նա չի մոռանա. Գեներալ ՄուսավիՖրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաինով նավ են առգրավել ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանԳործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Եվրախորհրդարանը մերժել է բանաձևի փոփոխությունը, ըստ որի՝ միայն կանայք կարող են հղիանալԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից․ Փեզեշքիան