Վրաերթեր Գավառում եւ Արարատում. Տուժածներից մեկը 7-ամյա տղա է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Միքայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ձախ ոտնաթաթի ջնջխված վերք, մաշկամկանային դեֆեկտով, ձախ սրունքի ստորին 3-րդի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



