Էդգար Մանուչարյանը մոտ օրերս կվերսկսի մարզումները «Ուրալ»-ի ընդհանուր խմբի հետ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով վերականգնվում է վնասվածքից, մի քանի կսկսի մարզումները Եկատերինբուրգի «Ուրալ»-ի ընդհանուր խմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին «Ուրալ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը՝ ավելացնելով, որ մի քանի օրից թիմի ընդհանուր խմբի հետ կսկսեն մարզվել վնասվածքներից ապաքինվող Էդգար Մանուչարյանը, Մաքսիմ Գրիգորևն ու Իգոր Պորտնյագինը:
Վնասվածքի պատճառով Մանուչարյանը բաց է թողել Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու խաղերը:
«Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, 3-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի «Ուֆա»-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



