Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը չեղարկելու համար. Սելինա Դողան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինե Դողանն անընդունելի է համարում խորհրդարանի կողմից ընդունված ներքին կանոնակարգ օրենքի փոփոխությունները, որոնցով՝ արգելվում էխորհրդարանում օգտագործել Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև՝ Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները:

«Ես կարծում եմ, որ այդ օրինագծի ընդունումը պետք է չեղարկվի: Եվ մեր կուսակցությունը պատրաստվում է այն չեղարկելու համար դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցությունները խորհրդարանին էին առաջարկել օրենսդրական փաթեթ, որտեղ տեղ է գտել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու աշխատավարձից 12 հազ. թուրքական լիրայի չափով պահման մասին առաջարկը։

Նշենք, որ օրինագծին դեմ էին նաև քեմալական Ժողովրդահանրապետական ընդդիմադիր և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները: Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ասել էր, թե խորհրդարանում փորձ է արվում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը:

«Եթե ցեղասպանության մասին խոսողները պետք է պատժվեն Թուրքիայի անցյալը վիրավորելու համար, ապա ինչո՞ւ չպետք է պատժվեն նույն ամբիոնից հայերին վիրավորողները»,- ասել էր նա՝ Թուրքիայի իշխանություններին մեղադրելով ազգային և կրոնական ատելություն սերմանելու մեջ:

Tert.am-ի հետ զրույցում Սելինա Դողանը նորից պնդեց՝ հասարակության և ոչ մի հատվածի չպետք է վիրավորել խորհրդարանում:

Նա նշեց, որ օրինագծի չեղարկման պայքարին մասնակցող Ժողովրդամեմոկրատական կուսակցության հետ այդ հարցում համախմբելու խնդիր չկա․ կուսակցություններից յուրաքանչյուրն առանձին հնարավոր ամեն ինչ անում է, որ այն չեղարկվի: «Այստեղ ամեն մեկն իր գործն ունի»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն իրենք սահմանադրական դատարանից, արդյոք հնարավո՞ր է, որ Թուրքիայի նման ավտորիտար երկրի սահմանադրական դատարանը, բավարարի նրանց դիմումը, նա պատասխանեց, որ ակնկալում է, որ իշխող կուսակցությունը կվերանայի իր դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ: «Դրա համար ունենք հիմքեր մտածելու: Գիտենք, որ օրինագիծն առաջարկվել է «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության կողմից, ոչ թե «Արդարություն և զարգացում»: Ըստ այդմ՝ հույս կա, որ սահմանադրական դատարանը կչեղարկի օրինագծի ընդունումը։ Մենք պետք է ունենանք այդ հույսը»,- ասաց նա:

 

 

 

Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան