ԱԻՆ փրկարարները վարակազերծել են սնդիկի կուտակման վայրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:
Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ:
Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է (դեմերկուրիզացիա):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



