Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իդլիբը՝ նոր զարգացումների հորձանուտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի հյուսիսում տեղակայված և Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգը միակն է Սիրիայում, որն ամբողջությամբ, համանուն մարզկենտրոնով հանդերձ, տարիներ շարունակ գտնվել է ահաբեկչական խմբավորումների, իսկ իրականում՝ Ալ–Քաիդայի վերահսկողության ներքո: Եվ քանի որ ինչ–որ պահից սկսած՝ տարածքը շրջափակվեց հիմնականում արդեն Ասադի կողմից վերահսկվող Հալեպ, Համ և Լաթակիա նահանգներով, գրոհայինները Թուրքիայի հետ սահմանային անցակետերն էին օգտագործում իրենց ֆինանսական, ռազմական և մարդկային ռեսուրսները համալրելու համար: Պաշտոնական Դամասկոսի համար, այսինքն, երկրի այս հատվածը բացարձակ անհասանելի է եղել, և հենց այդ պատճառով էր կառավարությունը պնդում, թե ամենամեծ ցանկության դեպքում անգամ նախագահ Ասադը չէր կարող Իդլիբի Խան–Շեյխուն քաղաքում քիմիական գրոհ կազմակերպել սեփական քաղաքացիների նկատմամբ: Բայց քանի որ հանրային կարծիքը շատ հաճախ հավատում է իրեն վարպետորեն մատուցված նյութին, մինչև այս պահն էլ Ասադի քիմիական հարձակման հեքիաթը շարունակվում է լայնորեն տիրաժավորվել, ինչը, սակայն, այս պահին Իդլիբին անդրադառնալու ամենակարևոր առիթը չէ:
 
Բանն այն է, որ Հայաթ Թահրիր աշ–Շամ արմատական խմբավորումը շաբաթվա սկզբում գրոհել է տեղի մյուս խմբավորումների, այդ թվում՝ երբեմնի հիմնական գործընկեր Ահրար աշ–Շամի վրա, ամբողջ նահանգում կատարյալ վերահսկողություն է սահմանել և հասնելով թուրքական սահմանին՝ այստեղ տեղակայված պահեստներից մեծ քանակությամբ թուրք–ամերիկյան արտադրության զենք ու զինամթերք է առգրավել: Իրավիճակ, որի այսօրինակ հանգուցալուծման վերաբերյալ փորձագետները դեռ ամիսներ առաջ էին հնարավոր համարել:
 
Խնդիրն այն է, որ ԴԱԻՇ–ից սերված, բայց Սիրիայում նրանից անջատված և Ալ–Քաիդային հավատարմության երդում տված Ջեբհաթ ան–Նուսրայի գրոհայինները, որ սկսեցին իրենց Ջեբհաթ Ֆաթհ աշ–Շամ կոչել, սրանից դեռ մեկ տարի առաջ էին մնացած խմբավորումներին մեղադրում չափավորության, Աստանայի և Ժնևի խաղաղասիրական նպատակներին հավատարմություն ցուցաբերելու, ջիհադի գաղափարներին դավաճանելու մեջ: Եվ որպեսզի ընդգծեն իրենց եզակիությունն ու արմատականությունը՝ սրանք հերթական անգամ վերաֆորմատավորվեցին Հայաթ Թահրիր աշ–Շամի (ժողովրդի և քաղաքագետների շրջանում սրանց Սևեր են կոչում), իրենց մեջ ներառելով տեղի բոլոր խիստ արմատական/սալաֆիտական տարրերին: Այդ ժամանակ մոտ չորս տասնյակ տարբեր մանր խմբավորումներ սարսափահար միացան, իբր, չափավոր Ահրար աշ–Շամին (սրանց էլ Կանաչներ են կոչում և ավելի հակված են Մահմեդական եղբայրներին), որի ետևում, ըստ որոշ տեղեկությունների, Քուվեյթը, Քաթարը և Թուրքիան են կանգնած: Եվ հատկապես վերջին շրջանում թշնամություն այնքան խորացավ այս երկուսի միջև, որ սրանք սկսեցին միմայանց ավելի շատ ատել, քան՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադին:
 
Բայց ինչո՞ւ Հայաթ Թահրիր աշ–Շամը հենց հիմա որոշեց գնալ այդ քայլին: Սա կարևոր հարց է, որովհետև միայն դրանից հետո կարելի է հասկանալ, թե իրադարձություններն ինչ կերպ կարող են զարգանալ Իդլիբում: Եվ հարկ է նշել, որ խնդիրն անլուծելի հանելուկների շարքից չէ: Համենայն դեպս, դժվար չէ կռահել, որ իդլիբյան զարգացումները համընկան այն լուրերի հետ, թե՝ Անկարան ու Մոսկվան պատրաստվում են պայմանավորվել Իդլիբ համատեղ զորք մտցնելու հարցի շուրջ՝ ապառազմականացման ռեժիմը վերահսկելու նպատակով և դրա համար կամենում են կանաչների հետ համաձայնության գալ, ինչը, փաստորեն, կանխվեց Հայաթ Թահրիր աշ–Շամի կողմից: Եվ ստացվեց, որ տասնյակ հազարավոր անդամներ ունեցող Ահրար աշ–Շամը, որն արդեն նույնիսկ ռուսների կողմից էր համարվում չափավոր ընդդիմություն, փաստորեն, այլևս գոյություն չունի որպես կուռ կառույց:
 
Խնդիրը, սակայն, այն է, որ այն, ինչ հաղթանակ է այսօր թվում, վաղը կարող է անեծք դառնալ Սիրիայի ամենաարմատական խմբավորման համար: Եվ եթե նույնիսկ ուրիշները ծանրութեթև անեն, Սիրիայի բանակն ու Ռուսաստանը հաստատ չեն հապաղի սրանց պատժելու համար: Մանավանդ, որ՝ օգտագործելով խմբավորման վերջին դաժան գործողությունները, նրանք կարող են լեգիտիմ պատճառ ունենալ Թահրիր աշ–Շամին հողին հավասարեցնելու համար: Հայաթ Թահրիր աշ–Շամի ջիհադիստների հետ, այսինքն, այլևս ոչ ոք չի պայմանավորվի: Այդ թվում՝ ԱՄՆ–ն: Եվ, հուսանք, մորուքավոր գազաններին չեզոքացնելուց հետո այստեղ շատ արագ Սիրիայի կառավարական բանակը վերահսկողություն կսահմանի:
 
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատայան