Ամեն ինչ մասուրի մասին
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամեն ինչ՝ մասուրի մասին.
Մասնագետները պնդում են, որ մասուրի օգտակար հատկությունները պահպանելու համար այն հավաքում են մինչև ցրտահարվելը, երբ նրա գույնը դառնում է կարմրա-նարնջագույն և քանի դեռ պտուղները պինդ են:

Չորացրած պտուղները լավ հումք են վիտամինային ըմպելիքի համար: Այդ ըմպելիքի 1-2 բաժակը ձմռանը հնարավորություն կտա խուսափել ավիտամինոզից: Մասուրի պտուղները հարուստ են վիտամին C-ով և ունեն ուժեղ մանրէասպան հատկություն:

Մասուրի յուղը ունի բուժիչ հատկություններ քանի որ պարունակում է վիտամին C, վիտամիններ B, E, P խմբերի, կարոտին (վիտամին A): Այն բարենպաստ է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, խթանում է բջիջների վերականգնումը և հորմոնների արտադրությունը, ամրացնում է անոթների պատերը, ազդում է ածխաջրային և հանքային փոխանակման վրա:

Մասուրի պտուղները կարող են օգտագործվել օշարակներ և թուրմ պատրաստելու համար, որոնք օգտակար են շաքարախտով հիվանդներին, ֆիզիկական և մտավոր գերհոգնածության ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



