ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգների պատժամիջոցներն անդրադառնան Եվրոպային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ մեջ բերելով գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար՝ Վոլֆգանգ Բյուխելեի խոսքերը:
«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրամիության կողմից պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է Բյուխելեն:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժամիջոցների օրինագիծ: Կրեմլում հայտարարել էին, որ օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել էին «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



