Պայթյուն՝ Կիեւի բնակելի շենքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով տարեց կին է զոհվել։ Այս մասին հաղորդում է «112» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ներկա պահին տուժածներին որոնելու եւ նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներ են անցկացվում։
Փրկարարների՝ դեպքի վայր ժամանելուն պես պարզվել է, որ պայթյունի հետեւանքով շենքի 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ փլուզում է տեղի ունեցել։ Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակիչների։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, տեղի ժամանակով՝ 15։52-ին Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչություն հաղորդում է ստացվել, որ Կիեւի Գոլոսեեւսկի շրջանում գտնվող բնակելի շենքում անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



