Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հուլիսի 26-ին, Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



