Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին եւ վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



