Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հրամանագիր Պորոշենկոն ստորագրել է հուլիսի 26-ին:
«Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



