Կրեմլում տխուր նորություն են անվանել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի օրինագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը մտադիր չէ գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծին քանի դեռ այն չի ընդունվել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։
«Ամեն դեպքում վերաբերմունքը ձեւավորվելու է մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով հիմա միայն կարելի է ասել, որ դրանք «բավականին տխուր նորություններ են՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների տեսակետից», նաեւ միջազգային իրավունքի ու միջազգային առեւտրային հարաբերությունների տեսակետից։
«Եկեք այնուամենայնիվ սպասենք, թե երբ է այդ օրինագիծը օրենք դառնալու»- ասել է Պեսկովը։ Նա նաեւ պարզաբանել է, որ պատասխան քայլերի մասին որոշումը Ռուսաստանի նախագահն է ընդունելու։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



