Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը. գործը դատարանում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քաղաքացին հայտնվել է Հայաստանյան դատարանում՝ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Պարզվում է՝ Օզգյուլ Դումանը մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատել է Արաքս գետը և հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները` սողանցելով փշալարերի տակով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Դումանին այդ հարցում օգնել է Աբդուլբարի Կանատը: Վերջինս Թուրքիայի քաղաքացուց պահանջել է 10 հազար դոլար՝ խորհուրդներով, ցուցումներով և տեղեկություններ տրամադրելով` օժանդակել նրա ապօրինի սահմանահատմանը:
Դումանն ու Կանատը կալանավորված են:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



