Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աղբերքում կջրարբիացվի 2 հազար հեկտար արոտ, կհատկացվի նոր գյուղտեխնիկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որի շրջանակներում կջրարբիացվի 2 հազար հեկտար արոտ եւ համայնքի կարիքների համար կհատկացվի 5 տրակտոր եւ նույնքան էլ հակավորող մեխանիզմ ու 1 ձեռքի հնձիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղբերքի գյուղապետ Վասիլ Աղասարյանը, Աղբերքում իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 136 միլիոն դրամ, որից 65 միլիոնը կազմում է արոտների ջրարբիացումը, 71 միլիոն դրամ՝ գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար Աղբերքի արոտօգտագործողների ընկերության համաֆինանսավորումը կազմել է 14 միլիոն 515 հազար դրամ, որն արդեն հատկացվել է:

«Սեպտեմբեր ամսին մեր արոտօգտագործողների ընկերությունը կստանա 5 «Բելառուս» մակնիշի նորագույն տրակտոր եւ 5 հակավորող մեխանիզմ ու 1 ձեռքի հնձիչ:Գյուղտեխնիկայի ձեռքբերումը մեծապես կնպաստի հողագործության եւ անասնապահության զարգացմանը Աղբերքում: Մենք ունենք 642 հեկտար վարելահող եւ մոտ 500 հեկտար խոտհարք, որոնք բոլորն էլ առայժմ օգտագործվում են խոտհարքի տակ, քանի որ հողի մշակության համար չունեինք բավարար գյուղտեխնիկա: Հուսամ, որ այս աշնանից ու եկող գարնանից բեկում կարձանագրենք հողագործության զարգացման ուղղությամբ: Սրությամբ զգում ենք նաեւ արոտների ջրարբիացման կարիքը: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 2 խմոց՝ ջրարբիացնելով մոտ 2 հազար հեկտար արոտ: Այս ծրագիրը եւս մեզ համար ունի կենսական կարեւոր նշանակություն: Այն մեծապես կխթանի անասնապահության զարգացմանը: Ավելորդ չէ նշել, ոչ միայն ջրազուրկ են գյուղի արոտները, այլ նաեւ՝ գյուղի բնակարաններն ամբողջությամբ, ուստի եւ ձմռան ամիսներին էլ անասուններին ջրելը կապված է հսկայական խնդիրների հետ: Մարդիկ կես կիլոմետր հեռվից հարկադրված են ոչ միայն ջուր կրել իրենց կարիքների, այլ նաեւ՝ անասունների համար: Որքան շուտ սկսվի ջրարբիացման համակարգի շինարարությունը, այնքան շուտ մենք կազատվենք առօրյա ծանր հոգսերից եւ էականորեն կկարողանանք զարգացնել անասնապահությունը, մարդկանց ամուր թելերով կապել հայրենի հող ու ջրի հետ»,-ներկայացրեց գյուղապետը:

Վասիլ Աղասարյանի հավաստմամբ՝ Աղբերքում նույնիսկ նման դժվարին պայմաններում օրական արտադրվում է մինչեւ 5 տոննա կաթ, որն ամբողջությամբ տեղում մթերվում է:«Աստիճանաբար ավելանում է ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների քանակը: Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա եւ անասնագլխաքանակը, եւ անասունների մթերատվությունը: Գյուղատնտեսությունը մեզանում կդառնա հիմնական զբաղմունք: Մենք հավատով ենք նայում մեր գյուղի ապագային»-ամփոփեց Վասիլ Աղասարյանը:

Խոսրով Խլղաթյան

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ