Իսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի խորհրդարանն ընդունել է մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր նշելու մասին օրենքը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Խորհրդարանի կողմից միաձայն ընդունված օրենքը նախատեսում է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը կնշվի մայիսի 9-ին՝ ինչպես որ ընդունված է եղել ԽՍՀՄ-ում, մինչդեռ Արևմուտքում նույն տոնն ընդունված է նշել մայիսի 8-ին։
«Սա մեր պարտքն է։ Մենք պարտավոր ենք անել սա։ Մենք երբեք չպետք է մոռանանք այս օրը։ Ավելի քան մեկուկես միլիոն հրեաներ պատերազմել են ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող երկրների բանակների կազմում», - նշել է օրենքի հեղինակներից մեկը՝ իսրայելցի պատգամավոր Օդեդ Ֆորերը։
Նշենք, որ Իսրայելում մայիսի 9-ը նշվել է նաև ավելի վաղ, սակայն առաջին անգամ տոնական միջոցառումներն ամրագրվել են օրենքի ուժով։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



