Ով է ղեկավարել Երևանի «Էս–Վի» հյուրանոցի «զորախմբի» գրոհը. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս–Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ, մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը:
«Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ–ի, և՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել:
Փողոցում հայտնված աշխատակիցները չգիտեն՝ ումից օգնություն խնդրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



