Բրիտանացի գիտնականները սերտ կապ են հայտնաբերել հիվանդության ու օդի ջերմաստիճանի միջև
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը, ովքեր կապ են հայտնաբերել մարդկանց մոտ այս կամ այն հիվանդությունների առաջացման ու եղանակային պայմանների` ջերմաստիճանի տատանման միջև, որի ընթացքում տվյալ հիվանդությունը ավելի է տարածվում:
Փորձագետները հետազոտությանը ներգրավել են ավելի քան 16 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ կամավորների մոտ մեկ քառորդը ցուցադրել է իմունիտետի համար պատասխանատու գենային կառուցվածքի սեզոնային փոփոխության նշաններ տարվա ընթացքում ամբողջ սառը եղանակի ժամանակ:

Սա նշանակում է, որ հենց սկսում են ցրտերը, օրգանիզմում առաջանում է զանազան հիվանդությունների դեմ պայքարելու անհրաժեշտություն:
Իսկ ինչ վերաբերում է տաք երկրներում բնակվող մարդկանց, ապա այդտեղ նշանակություն ունի ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ եղանակի փոփոխությունը:

Օրինակ՝ Իսլանդիայում, որտեղ կլոր տարին սառը եղանակ է, սեզոնային տատանումներ չեն նկատվում, իսկ Հնդկաստանում մարդկանց իմունիտետը ակտիվանում է անձրևների ժամանակ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



