Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է HaberTurk-ը:
48-ամյա ռուսաստանցին կնոջ և ընկերների հետ հանգստանալիս է եղել միջերկրածովյան հյուրանոցներից մեկում: Նրա կինը հուլիսի 25-ին հայտնաբերել է ամուսնուն լողավազանի մոտ՝ անգիտակից վիճակում, առանց կենդանության նշանների: Դեպքի վայր եկած բժիշկները հայտնել են, որ Դմիտրի Սադովնիկովը մահացած է:
Նրա կինը հայտնել է, որ հանգստի ժամանակ ամուսինը չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



