ԿԲ-ի մասին օրենքում կատարվելու են փոփոխություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԿԲ-ի մասին օրենքները բարեփոխվում են՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը:
«Այսպիսով, ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում կավելանա ևս մեկը՝ Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաև վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը: Այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



