Պետք չէ ասել, որ Սևանում հանգստի գոտիներում գները բարձր են. Կարեն Բոթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտունի քաղաքի հանրային լողափի բացմանը լրագրողները հարցեր ուղղեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին:
Այս մասին հայտնում է Past.am-ը:
Վերջին չի կիսում լրագրողների դիտարկումը, թե Սևանում հանգստանալն անհամեմատ թանկ արժե, և այդ պատճառով էլ հայերը նախընտրում են վրաստանյան ծովափերը:
«Ո՞վ է ասում, որ Սևանում հանգստանալը թանկ արժե: Մեզ մոտ առաջարկները տարբեր են՝ անվճար էլ կա, էժան էլ կա, միջին գին էլ կա, թանկ էլ: Պետք չէ ասել, որ Սևանում հանգստի գոտիներում գները բարձր են:
Մենք մեր լողափերը համեմատում ենք Վրաստանի հանգստի գոտիների հետ, սակայն համեմատություն անելիս իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ: Այդպես չի լինի»,-նշեց մարզպետը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



