Սպիտակ տուն․ 150 տարի առաջ արտահոսքի մեղավորներին կախաղան կհանեին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերացում ունի այն մասին, թե ով է մեղավոր Սպիտակ տնից տեղեկությունների արտահոսքի համար։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան կոմունիկացիաների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Սկարամուչին, հայտնում է CNN-ը։
«Նախագահը ու ես ուզում ենք բոլորին ասել, որ մենք շատ, շատ լավ պատկերացնում ենք, թե ով է զբաղվում արտահոսքերով ու ով է Սպիտակ տնից տեղեկությունների արտահոսքի գլխավոր աղբյուրը»,- ասել է նա։
Նա նաեւ շեշտել է, որ 150 տարի առաջ նման դավաճանական գործողությունների համար չարագործներին կսպառնար մահապատիժ՝ կախաղանի միջոցով
Ավելի վաղ Թրամփը արտահոսք էր անվանել The Washington Post-ի հրապարակումը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի ու ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպման մասին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



